...

Կուկուն կանչեց

Կուկուն կանչեց

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Քոչարյանին ամենուր ուղեկցող անձնավորությունը (կուզեք անվանենք ախռանիկ) Ազգային ժողովի տարածքում հարվածել է Civic-ի լրագրողին»: 

Hraparak.am-ն էլ հայտնում է, որ «Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ միջանցքում հանդիպել է Civic.am-ի լրագրողին, մոտեցել է նրան և ասել, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, և ինքը անընդունելի է համարում Բագրատ Արքեպիսկոպոսի դեմ տարվող արշավը, ասել է․ «Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Արքեպիսկոպոսի հանդեպ նման վերաբերմունք»։ Լրագրողն էլ լկտի պատասխան է տվել։ Ականատեսներն ասում են, որ հրմշտոց է սկսվել, ԱԺ անվտանգության աշխատակիցները միջամտել են, դրանով միջադեպն ավարտվել է»:

«ՉԻ». Ասում եք՝ Քոչարյանի «ախռանի՞կը»: Եթե այդպես է, հաշվեք, որ լրագրողը էժան է պրծել: 

Որովհետև կարող է վիճաբանությունը շարունակվեր խորհրդարանի զուգարանում, իսկ այնտեղ էլ անզգույշ քաշքշոց լիներ, մնացածը գիտեք՝ ինչ կլիներ: Շտապօգնությունն էլ չէր օգնի, ու մինչև պարզեին՝ ինչը ոնց է եղել, կուկուն երեք անգամ կկանչեր:

Բոլոր դեպքերում ֆիքսենք, որ Լևոն Քոչարյանը Հայաստանի ղեկավար լինելու բոլոր նախադրյալներն արդեն ունի: 

Հ.Գ. Հետաքրքիր կլինի, եթե դատախազությունը նորից Քոչարյանների ապօրինի գույքի բռնագանձումների մասին հայտարարություն անի: Ոնց հասկացանք, դա իշխանությունների «քյափի տուզն» է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ