...

Արքայական առաջարկ

Արքայական առաջարկ

Պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ՔՊ-ական Հայկ Սարգսյանի այն հարցին, թե կառավարման համակարգի մասին ի՞նչ ասելիք ունի, հայտարարել է. «Հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»:

«ՉԻ». Բայց ինչի՞ գերագույն հրամանատարի: Միանգամից Արքայից արքայի լիազորություններով է պետք օժտել: Ընտրությունները պետք է վերացնել, դրանց ժամանակը չի, նախագահական նստավայրը սարքել արքունիք, քպ-ական պատգամավորներին օժտել նազիր-վեզիրների մանդատով:

Բոլոր դեպքերում, Դավիթ Տոնոյանին պետք է ազատ արձակել: Արքայական հրովարտակով: Ու սուրհանդակի միջոցով շուտ հասցնել «Նուբարաշեն» ՔԿՀ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ