...

Հայաստանի դեմքերը

Հայաստանի դեմքերը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ Մադրիդում ընթացող նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ մարտահրավերների առջև է հայտնվել ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների խորհրդարանականներն ամենայն հավանականությամբ պրն Ալեքսանյանին խնդրել են դահլիճային պայմաններում մերձամարտի մի քանի հնարքներ ցուցադրել, ցանկալի է՝ ստորին վերջույթների մարտավարական կիրառմամբ։ Պրն Ալեքսանյանը, սակայն, համեստորեն հրաժարվել է և առաջարկել հաջորդ նստաշրջանին հրավիրել Հայկ Սարգսյանին ու Սասուն Միքայելյանին՝ համապատասխանաբար «Միջին հեռահարության շշերի կիրառումը դահլիճային պայմաններում» և «Կանխարգելիչ թաթալոշ՝ հանուն տևական խաղաղության» թեմաներով դասախոսություններ կարդալու համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   558 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ