Ներսես Պողոսյան. Կենդանակերպի նշանը՝ Ուռակ
Այս շաբաթը հա-ա-ա-ա-գեցա՜ծ է լինելու, հա-ա-ա-ա-գեցա՜ծ է լինելու... արա, բայց ի՜նչ հա-ա-ա-ա-գեցա՜ծ է լինելու:
Երկուշաբթի օրը կարթնանաք «Ագաթա Քրիսթիի» «Опиум для двоих» երգի ազդեցության տակ:
Երեքշաբթի օրը ձեզ կդզի կառավարության նոր օրենքը, ըստ որի՝ հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխելը, բայց ոչ՝ քաշելը:
Չորեքշաբթի օրը կառավարության հաշվետվություն կներկայացնեք, որ մարտ ամսվա պլանը կատարել եք, հլը մի բան էլ ավելին:
Հինգշաբթին ծանր օր է՝ գրիպ կընկնեք, ձեր քթանցքները կփակվեն. ծանր դեպրեսիա, լոմկա, կյանքից հոգնածության նոպաներ:
Ուրբաթ օրը Ավանի թաղապետարանի աշխատակիցները ձեզ տեսակցության կգան և կնվիրեն կակաչի մի հատ մեեեեծ ծաղկեփունջ. չշտապեք, կոլեգաներին ճամփու դրեք, հետո հոտ քաշեք կակաչներից:
Շաբաթ-կիրակի օրերին կողքի դեղատանը պիպետկայի թազա պարտիա են ստանալու. ապագա կա ապէ, կա ապագա: