...

Նիկոլի փոխթաղապետին ամեն ինչ հասնում է

Նիկոլի փոխթաղապետին ամեն ինչ հասնում է

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տաքություն, վրես չի եկել։ Սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում։

Շուտ իջնի, նառային չուզի հանկարծ»:

«ՉԻ». Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե սիրո հեղափոխություն է, շատերը, այդ թվում՝ էս տղեն, երևի դա բառիս բուն իմաստով են հասկացել: Մեր օրերի Դոն Ժուանն է: 

Իմիջիայլոց, մենք ընդդիմությանը խորհուրդ կտայինք դադարեցնել բողոքի զանգվածային ակցիաները: Ոչ մի բան թող չանեն, այդպես ավելի շուտ կհասնեն նպատակին: Որովհետև իշխանությունները իրենց ձեռքով իրենց ավելի շատ են վնասում: Սրանց տհասությունները մեկը մյուսի հետևից ջրի երես են դուրս գալիս: Ու ամեն օր:

Փոխթաղապետի այս գրառմանը հետևել էին հարյուրավոր արձագանքներ: Բայց դրանցից մեկը մեր ուշադրությունը գրավեց: Մեկը գրել էր. բա որ հիմա Արփինե Հովհաննիսյանի ամուսինը տա, սրա գլուխը ջարդի, ի՞նչ են ասելու: Իսկականից, ի՞նչ են ասելու: Կնոջ մասին այսպիսի անառակաբարո արտահայտություն անելուց հետո, այն էլ՝ հրապարակավ, այն էլ՝ պաշտոնյան, ո՞ր ամուսինը տեղը հանգիստ կնստի:

Սրա նկարներից արդեն երևում է, անդաստիարակ դուրսպրծուկի մեկն է: Նասկիներով խորովածի մանղալի վրա, գարեջուրը ձեռքին... էս ռաբիզներով Նիկոլը գնում է դեպի 2050 թվական: Հա, բա ոնց, հեսա հասաք տեղ: 

Երբ մարդ սոցցանցում ինչ-որ բան է գրում, շատ չէ, ընդամենը մի վայրկյան պետք է մտածի, թե ինչ է գրում և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Սրանք մի վայրկյան մտածելու ունակություն էլ չունեն:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ