...

Մեծ քար՝ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի ճանապարհին

Մեծ քար՝ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի ճանապարհին

Արփինե Հովհաննիսյանը «լավաշ» գրառում է արել Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին: Վերջում նաև մտքեր է հայտնել, թե առաջիկայում ինչպիսի վարչապետ է պատկերացնում Հայաստանի համար. «Ինքը կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում` ի հակառակ ձեր կամքի: Այդ որոշումները կայացնելիս էլ «սիլիբիլի» չպիտի անի տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչպես ստանդարտ պայմաններում: Հանուն ազգի` ընդդեմ ժողովրդի: Հանուն պետության: Այն պետության, որ հիմա էլ չկա, ու նրա, որի մնացորդները ուզում եք լինի: Եթե իհարկե ուզում եք: Պարգևավճարներ չեք ստանալու, ճոխ ծախսեր չեն լինելու, կրճատումներ լինելու են: Այս ամենը նրա համար, որ աշխատավարձ ու թոշակ երաշխավորված ստանաք, երկրի ներսում գերի չընկնեք, GPS-ով թուրքին հող չտաք, ձեռքներդ «երկու կոպեկ» փող լինի և այլն, և այլն: Սա թավշյա մարդասպանի «նվերն» է իր հաջորդին: Կամ ռացիոնալ ու նաև իռացիոնալ կերպով վստահելու եք հաջորդին ու սպասեք կայունացման, հույսի ծագման, կամ էլ…. Կամ չկա: ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ»:

«ՉԻ». Շատ ապերախտ աղջիկ դուրս եկավ Արփինեն: Ի՞նչ իմաստ ունի հիշել «սիլիբիլիները»: Ո՞ւմ համար գաղտնիք չէ, որ դրա մեծագույն կիրառողը և ջատագովը հենց Սերժ Սարգսյանն էր: Մեկը, ով մտնում էր անիմաստ կոալիցիաների մեջ և քաղաքական առևտուրը դարձրել էր սովորական երևույթ: Քաղաքական հաճախորդների հետ սիլիբիլի անում էր Արփինե Հովհաննիսյանի ղեկավարը:

Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այլևս երբեք չի հավակնում զբաղեցնել Հայաստանի ղեկավարի պաշտոնը, բայց մենք բոլորս լավ գիտենք նրա խոսքի արժեքը: Համ էլ, Սարգսյանը ասաց, որ կարող է խորհրդական աշխատել: Այնպես որ, տիկին Հովհաննիսյանը պետք է հատուկ նշեր Սերժ Սարգսյանի անունը, որպեսզի հաջորդ որևէ վարչապետ աշխատանքի չվերցնի նրան:

Շատ լավ է, որ պարգևավճար չի լինելու: Միանշանակ ողջունելի առաջարկ է: Բայց լավ կլիներ, եթե Հովհաննիսյանը նշեր, որ չի լինելու նաև ծրարով փող: Չի լինելու, և ԱԺ փոխխոսնակները և արդարադատության նախարարները չեն հագնելու 5000 դոլարանոց «Դիոր» և «Արմանի» բրենդներ:

Ճոխ ծախսերի վերաբերյալ: Ինչո՞ւ եք հանրահավաքից առաջ նման հայտարարություններ անում: Բա որ Նունե Եսայանը, Նազենի Հովհաննիսյանը և շոու-բիզնեսի մյուս աստղերը նեղանան և չգան հանրահավաքին. չէ՞ որ ժամանակին, երբ իշխանություն էիք, հենց նրանց միջոցառումների վրա էիք ճոխ ծախսեր անում: Իսկ եթե Տարոն Մարգարյանը նեղանա և չգա՝ իմանալով, որ հետագայում պետության հաշվին գերթանկանոց կոնյակ խմելու և Վոլոչկովային հյուրասիրելու շանս չի լինելու:

Իսկ եթե տիկին Հովհաննիսյանը հաջորդ վարչապետ ասելով՝ նկատի ունի Քոչարյանին, ապա հաստատապես նույնպես պետք է ձեռք քաշի նրանից: Դեռ 23 տարի առաջ Քոչարյանն ասաց, որ իր կուսակցությունը ժողովուրդն է: Այնպես որ, ի դժբախտություն Արփինեի, Քոչարյանը նույնպես չի կարող գործել ժողովրդի դեմ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ