...

Սերժին ասեիք, մեզ ասում եք, որ ի՞նչ անենք

Սերժին ասեիք, մեզ ասում եք, որ ի՞նչ անենք

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում»։

«ՉԻ». Ինչպես ասում են՝ փառահեղ է:

Տիկին նախկին փոխխոսնակ, 2007 թվականին տառաճանաչ չէի՞ք, թե՞ լսողական խնդիրներ ունեիք, բա Սերժ Սարգսյանին մի երկու խոսք ասեիք: Չվիրավորեիք, պարզապես ասեիք, որ չի կարելի նման իմաստուն մարդուն «իդիոտ» ասել:

Սրանց թվում է, թե Հայաստանի նորագույն պատմությանը հայ ժողովուրդը տեղյակ է իրենց ֆեյսբուքյան գրառումներից, չի տեսել և ականատեսը չի եղել իրենց հերոսների անցյալին ու գործունեությանը:

2007 թվականին հասարակությունն առանձնապես չվրդովվեց Սերժ Սարգսյանի պիտակավորումներից, քանի որ վաղուց էր համաձայն Մանուկյանի վերաբերյալ այդ գնահատականներին:

Ինչ վերաբերում է մեկ օրում մոռանալուն: Կա այդպիսի բան, չենք ժխտում: Ներկայացնենք Մանուկյանի երկու տեսակետ միևնույն հարցի վերաբերյալ:

«Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով:

Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ փորձ չունի, բայց ունի երազանքներ, էներգիա և ցանկություն երկիրը տեսնելու իր պատկերացրած ձևով:

Այս պահին խոսքն այն մասին է, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը»:

Վազգեն Մանուկյան, 25.04.2018

«Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հիմքերը դրվեցին դեռևս 2018 թվականին, երբ դրսի ուժերը օտար երկրների ծառայությունների ներկայացուցիչների միջոցով, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի որոշակի հատկություններ, գայթակղելով մեր ժողովրդին պարզունակ բանաձևով, թե «դուք վատ եք ապրում, քանի որ իշխանությունները ձեզ թալանում են, իսկ մենք կվերցնենք թալանածը և կբաժանենք ձեզ», զավթեցին Հայաստանը»:

Վազգեն Մանուկյան, 17.11.2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ