...

Թող ասեն, որ Պուտինի ստորագրածը «ասնավանի» չէ

Թող ասեն, որ Պուտինի ստորագրածը «ասնավանի» չէ

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զինվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։ Ինձ բազմաթիվ նամակներով երեկվանից հարցնում են՝ բա ինչ է լինելու, բա ինչ անենք։ Պատասխանում եմ՝ ԴԵՌ շանս կա։ Դրա համար խնդրեք, պահանջեք համոզեք ու էլի ինչ կարող եք անել՝ արեք, որ Փաշինյան Նիկոլը հեռանա։ Միայն Նիկոլի հեռացումը հույս կտա, որ կարող ենք փոխել ինչ-որ բան»։

«ՉԻ». Տիկինը պետք է հստակ ասի, թե ինչ նկատի ունի ԴԵՌ ասելով:

Չէ, ռազմական պլան չենք պահանջում, գիտենք, որ հաստատ կունենա: Պարզապես ասի, որ իրենց իշխանության գալու դեպքում պահելու են Քարվաճառը:

Հստակ ասի, որ մեկնելու է ռազմաճակատ և Սերժ Սարգսյանի անվան ջոկատի ղեկավար Միքայել Մինասյանի հետ պահելու է Օմարը: Անպայման չէ ավտոմատով, օրինակ՝ կարող է վիրակապել վիրավորներին:

Հա, մեկ էլ՝ քանի Երևանում է և ինտերնետ ունի, կարող է հստակ ասել, որ Պուտինի ստորագրած փաստաթուղթը հանրապետականների համար առ ոչինչ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3962 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ