...

Այո, հույսը պետք է դնել միայն տեղական ռեսուրսների վրա

Այո, հույսը պետք է դնել միայն տեղական ռեսուրսների վրա

«Միջազգային հանրություն կոչվածի ու ամենատարբեր եվրոպական կառույցների արձագանքը, մեղմ ասած, բավարար համարվել չի կարող: Նրանք ապացուցեցին, որ արժեքները, որոնք քարոզել են, իրավունքները, որոնց պաշտպանության մասին խոսել են, զրո արժեք ունեն հենց իրենց համար»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը:

«ՉԻ». Միանշանակ համաձայն ենք Հովհաննիսյանի հետ: Բայց հանուն արդարության, նախկին նախարարը պետք է խոստովանի, որ ինքն էլ է իլյուզիաներ ունեցել եվրոպական կառույցների արձագանքի վերաբերյալ:

Տիկինն էր, որ ներքաղաքական խնդիրները լուծելու համատեքստում սպառնում էր օգտագործել միջազգային իր բոլոր ռեսուրսները: Ինչպես օգտագործեց և ինչ արդյունքի հասավ, առանձին թեմա է:

Այնպես որ՝ այսուհետ կոնսենսուս է պետք: Արտաքին և ներքին խնդիրները լուծելիս չապավինել ու հույս չդնել արտաքին ուժերի վրա: Հակառակ պարագայում մշտապես կհայտնվենք պոստֆակտում արձանագրողի դիրքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ