Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևի քայլը» ֆրակցիան արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Նրանք ասել են, որ էրդողանը, Մեհրիբանը ու նրա ամուսինը ամբողջությամբ աջակցում են էրատոյենց:
Հ.Գ. Իսկ հիմա լուրջ ու առանց որևէ հեգնանքի` շնորհակալ եմ դավաճանների խունտային այս որոշման համար: Ինչո՞ւ: Կհասկանաք»:
«ՉԻ». Դե լավ, պետք չէ այդքան ինտրիգ մտցնել և ակնարկել, թե միայն դուք եք հասկացել:
Հայաստանում հազարավոր մարդիկ են հասկացել, իսկ շատերը նաև վաղուց գրել են, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու ցանկություն չունի:
Իսկ շնորհակալ եք, որովհետև մի կողմից հերթական անգամ փրկեց ձեզ խայտառակվելուց ու ջախջախվելուց, մյուս կողմից՝ մեծ հեռանկարներ բացեց հեղաշրջում կատարելու ձեր օրակարգի առջև:
Այսքանից հետո պարզ է, որ շնորհակալ եք լինելու: Բայց կարող էիք այսքան հրապարակային չարտահայտել շնորհակալությունը, որպեսզի ակնհայտ չդառնար ձեր գոհունակությունը:
Իմիջիայլոց, «Ալիևի քայլը» գուցե տեղին չէ, բայց ամբողջովին հիմնավորված կլինի, եթե իշխող խմբակցությունը անվանակոչվի «Սերժի քայլը»: