Ռադիկ Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ $որք Անգետիկ
Այս շաբաթը հագեցած է ռազմամշակութային իրադարձություններով:
Երկուշաբթի օրը իշխանություններից կպահանջեք, որ ձեր աշխատավարձը հավասարեցվի ոչ թե ԳԱԱ նախագահի, այլ Օքսֆորդի համալսարանի ռեկտորի աշխատավարձին:
Երեքշաբթի օրը դիմում կգրեք Երևանի քաղաքապետարանին՝ Ազգային ակադեմիայի շենքը սեփականացնելու հարցով:
Չորեքշաբթի կհրավիրեք արտահերթ ժողով. արտասահմանյան լրագրողներն են այցելելու Ակադեմիա՝ ծանոթանալու Հայաստանի գլխավոր ծերանոցի ռեժիմին, սննդի և սանիտարահիգիենիկ պայմաններին.
Հինգշաբթի օրը բաց նամակով կդիմեք Բայդենին՝ պահանջելով անհապաղ բանակցություններ սկսել Ադրբեջանի և հայ մտավորականության միջև:
Ուրբաթ օրը լույս կտեսնի ձեր նոր՝ «Ոչ մի թիզ քվանտ» ուսումնական ձեռնարկը սկսնակների համար:
Շաբաթ-կիրակի օրերին մի քիչ զբոսնեք Հյուս. Պողոտայում. ազգային ստորագրահավաքների համար ահագին մարդ կգտնեք: