...

Ռետրո. «Քոսոտ» երկրի հարուստ ակադեմիկոսը

Ռետրո. «Քոսոտ» երկրի հարուստ ակադեմիկոսը

2016թ. ապրիլյան պատերազմից հետո, այն ժամանակ Գիտությունների Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ռազմական արդյունաբերությունը Հայաստանում չի զարգանում, աղմկահարույց պատասխան էր տվել. «Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»։

Ընդգծում ենք` Հայաստանը քոսոտ երկիր է անվանել ոչ թե որևէ թուրք, ադրբեջանցի, այլ ԳԱԱ նախագահը, ակադեմիկոսը, իրեն մտավորական համարողը: Այն էլ այնպիսի կարևորագույն հարցի վերաբերյալ, ինչպիսին Հայաստանում ռազմական արդյունաբերության հեռանկարներն են:

Այսպես է մսխվել մեր գիտական պոտենցիալը, այսպես են մեր մտավորական կոչեցյալները Հայաստանը պատրաստել պատերազմի: Ու այդքանից հետո էլի հոխորտում են: 

Մենք ուղղակի հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը և նրա նման պալատական մտավորականները ժամանակն անտեղի չէին վատնում, «ոչ մի թիզ» կարգախոսը ճռռացնելու ընթացքում հասցնում էին նաև հարստություններ դիզել:

Ներկայացնում ենք «ՉԻ» հրապարակումներից մեկը՝ Ռադիկ Մարտիրոսյանի գործարար ջիղի մասին:

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն օրերս հայտարարեց, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ։ Այս օրերին շատերը գրեցին, թե ինչ հարստությունների է հասել Ռադիկ Մարտիրոսյանն իր մատնանշած քոսոտ երկրի հաշվին։

Մասնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի որդին քաղաքում իրեն ամենևին էլ վատ չի զգում։ Վերջինս Երևանի կենտրոնական փողոցներում ավելի շատ անշարժ գույք ու աշխատող բիզնես ունի, քան հասարակությանը քաջ հայտնի դեմքերի զավակները։

Մաշտոց-Կորյունի փողոցների հատման կետում՝ Պոնչիկանոցի հարևանությամբ գործում է Պիլսներ Հաուս ռեստորան-գարեջրատունը։ Գարեջուրն այստեղ ներմուծվում է Չեխիայից, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ ռեստորանը ենթարկվեց կապիտալ վերանորոգման, և այսօր այն համարվում է Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկը, որտեղ միշտ մարդաշատ է։ Ընդ որում՝ այստեղ սիրում են գարեջուր խմել իշխանական էլիտայի ներկայացուցիչները։

Բացի այս, պարոն Ռադիկի բիզնեսմեն որդուն է պատկանում Երևանի կենտրոնում տեղակայված Mont Blanc թանկարժեք կաշվե իրերի, աքսեսուարների ու ժամացույցների բրենդային խանութ-սրահը։ Այստեղից գնումներ կարող են կատարել բացառապես հարուստները, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հարստացել է քոսոտ երկիրը թալանելու հաշվին։ Ռադիկ Մարտիրոսյանի որդին, որը երևանյան երիտասարդությանը հայտնի է իր անհասկանալի՝ «Չիբ» մականունով (երկար ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ դա Չեբուրաշկայի կրճատ ձևն է), հիրավի չէր էլ կարողանա հաղթահարել քոսոտության կարգավիճակը, եթե վերջինիս հայրը ժամանակին շատ հարցերում արագ չկողմնորոշվեր»:

«Չորրորդ իշխանություն», 13.06.2016

ՎԱՐԿԱՆԻՇ

   10771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ