...

Աստղերը հուշում են. Ռուբեն Հայրապետյան

Աստղերը հուշում են. Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյան. Կենդանակերպի նշանը` Կոշկավոր կատու:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի սանիտարահիգիենիկ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կայցելեք ոստիկանություն. մուտքի մոտ ձեզ կդիմավորեն Լևոնը, Շանթն ու Մենուան:

Երեքշաբթի կհայտարարեք, որ ձեր օրոք Հայաստանի հավաքականի խաղացողները խաղակոշիկները մաքրում էին Սան Մարինոյի թիմի վրա: 

Չորեքշաբթի ոստիկանությունից դուրս կգաք. կբոքսեք առաջին իսկ մարդուն, ով որ կասի, թե ձեր կոստյումի վրա հետքեր կան:

Հինգշաբթի օրը հանդիպում կունենաք Արթուր Վանեցյանի հետ. կստորագրվի Արմեն Մելիքբեկյանին համատեղ սամասուդ անելու հուշագիր:

Ուրբաթ կհայտարարեք, որ վախեցող տղա չեք և մենակ մի բան եք երազում. միասին մի կամերում նստել Քոչարյանի հետ:

Շաբաթը և կիրակին անցկացրեք «Հարսնաքարում» և նշեք ձեր հերոսական անցյալի 20-ամյակը: Չմոռանաք Վիցինի խոսքերը. «Чей туфля?»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ