...

Ավազակության մեխանիկան

Ավազակության մեխանիկան

ՀՀ ոստիկանության պետի մամուլի նախկին քարտուղար Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի իրադարձություններին, ասել է. ««Մարտի 1»-ին ես կարողացել եմ լավագույն ձևով կատարել իմ պարտականությունները, քանի որ ունեցել եմ Քոչարյանի նման գերագույն գլխավոր հրամանատար։ Ես համոզված եմ եղել, որ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ին ուզում էին բռնազավթել իշխանությունը, և նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգն է պահել։

«Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծել են ու փախուստի դիմել: Նիկոլ Փաշինյան, ոստիկանները լավ հիշողություն ունեն և հիշում են՝ ինչպես էիք «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծելու ժամանակ ասում՝ հոգիս փառավորվեց»։

«ՉԻ». Հենց այնպես չէր Լևոն Տեր-Պետրոսյանը քոչարյանական ժամանակաշրջանն ու նրա ստեղծած համակարգը անվանում ավազակապետություն: Ավազակներին բնորոշ է նաև հարձակվել, սպանել, թալանել և հետո՝ փախչել: 

Ու երբ գալիս է պատասխանատվության պահը, նույն ավազակները իրեն ոճրագործությունների համար պատրաստ են ամբողջ աշխարհին մեղադրել՝ ԱՄՆ-ին, Կրեմլին, Սորոսին, ԻԳԻԼ-ին, բայց երբեք՝ իրենց: Էլ ի՞նչ ավազակ, որը կընդունի, որ ավազակ է: Պատմության մեջ քանի՞ նման ավազակ գիտեք:

Այսպիսին է եղել ոչ միայն Սայաթ Շիրինյանը: Այսպիսին է եղել պետական ողջ ապարատը: Որոնք ժողովրդի դեմ 10 տարի պատերազմել են, իրենց իշխանության և իշխանական բարիքների համար երկիրը մաս-մաս վաճառել, դարձել օլիգարխներ, որոնց համար 2 միլիարդ դրամը պրոբլեմ չէ, զորք են հանել ժողովրդի դեմ, իսկ պատասխանատուն՝ Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն են: 

Ու մեկը չլինի՞ պատերազմը մութ ու ցուրտ համարող այս անձնավորությանը հարցնի, թե եթե համոզված է եղել, որ «Մարտի 1»-ին ուզում էին բռնազավթել իշխանությունը, ինչո՞ւ իր սիրելի «հերոսը» ձեռք չտվեց Առաջին նախագահին: Դուխը չհերիքե՞ց, թե՞ պարզապես շանս չուներ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ