...

Ավելի ճիշտ՝ «Դոմփինգ Սփեյս»

Ավելի ճիշտ՝ «Դոմփինգ Սփեյս»

«Դոփինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին) «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգի չկայացած համերգին, որի համար երգիչը ստացել էր 1,6 մլն դոլար հոնորար՝ ասել է. «Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա: Իսկ գումարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի»:

«ՉԻ». Բայց ասեք, որ ունիկալ իշխանություններ են: Հերիք չէ, որ տարածքներ են տալիս՝ դրա դիմաց ոչինչ չստանալով, հիմա էլ խոշոր հոնորարներ են տալիս երգիչներին, որոնց դիմաց ոչ մի համերգ չեն ստանում: Չեղած համերգի համար բյուջեից ընդհանուր 6 մլն դոլար են ծախսել: Կարելի է «Սուտլիկ որսկանը» մի քիչ թարմացնել:

Չնայած՝ պետք չէ գույները խստացնել. Սնուփոն մի օր կգա, էդ համերգը կտա: Բայց դա լինելու է 2050 թվի կողմերը, որովհետև դժվար թե մինչև այդ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա: 

Իմիջիայլոց, հույժ հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք, որ հաջորդ տարի էլ մի շարք այլ աշխարհահռչակ երգիչներ և խմբեր, մասնավորապես Ադելը, Բրունո Մարսը, 28 Pilot-ը և Imagine Dragons-ն են նախատեսում Հայաստանում համերգներով հանդես չգալ: Իհարկե, լավ հոնորարների դիմաց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ