Ռեփ երգիչ Սնուպ Դոգը, որը սեպտեմբերի 23-ին Երևանում համերգ է տալու, ինստագրամի իր էջում գրել է. «Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին»:
«ՉԻ». Ա´, էս կարգին տղա է, պարզվում է: Մակրոնին տվեց, անցավ:
Բա ի՞նչ էին շառ անում էս մարդու վրա: Մազերը բիզ-բիզ են, եսիմինչեր է քարոզում:
Լավ էլ քարոզում է. խաղաղություն, սեր, զորակցում է Արցախի հայերին:
Մի խոսքով, մեր Սնուփոյին բան չասեք: Իմիջիայլոց, մենակ ինստագրամում 80 մլն հետևորդ ունի: