...

Այ քու IQ-ն

Այ քու IQ-ն

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը խորհրդարանում հարց է ուղղել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանին, որը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է. «Հերոս տղա ունեք կորցրած, ինչպե՞ս եք համակերպվում այդ ցավի հետ ու ինչո՞ւ ձեր ցավը այդպես ճղճղան չի՝ ինչպես, կներեք, շատերինը»:

«ՉԻ». Որ ճիշտն ասենք, թող ցինիկ չհնչի, բայց մենք էլ պակաս հերոս չենք, որ համակերպվում ենք Հակոբ Ասլանյանի և նրա պես IQ ունեցող գործիչների գոյության հետ: 

Այն, որ էս մարդը չի գիտակցում, թե ինչ է խոսում, որտեղ է գտնվում, դա մենք հասկացել ենք շատ վաղուց: Բայց ՔՊ-ն իշխանական կուսակցություն է, փող էլ ունի, ալարո՞ւմ է մի հատ հոգեբան վարձի, որ նման պատգամավորների հետ ծանր և տաժանակիր աշխատանք տանի, խորհրդարանում նման հարցեր չտան:

Դատավորի թեկնածուի հարց է քննարկվում, ճղճղան ձենի մասին է հարցնում: Ճղճղան ու լաչառ ձենը... հիմա ասել էինք, թե ումն է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ