...

Շախ ու պատ

Շախ ու պատ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը News.am-ի հետ զրույցում ասել է. «Հայաստանի վրա հարձակում այլևս չի կարող լինել. Ադրբեջանին կամաց-կամաց պատին են դեմ տալիս»:

«ՉԻ». Փառք աստծո, պրծավ էս մղձավանջը: Մեռանք ասելով՝ Ադրբեջանին պատին դեմ տվեք:

Ուշադիր նայեք քարտեզին. տեսնո՞ւմ եք՝ Ադրբեջանի հյուսիսում պատ է, հարավում պատ է, արևմուտքից էլ պատը շարվում է, մնացել է Կասպից ծովը: Խեղդվում է Ադրբեջանը: Այնպես են պատին սեղմել, չի կարողանում շնչել:

Մնում է հասկանանք, թե ո՞վ է այն բարերարը, որը Ադրբեջանին մանրից պատին է դեմ տալիս: Ռուսաստա՞նը. դժվար, էս վերջերս շատ են եղբայրացել, գազ ու նավթի համատեղ գործ են անում: Արևմո՞ւտքը. եսիմ, ինչքան ժամանակ է, Ադրբեջանի գազից է օգտվում: 

Ուրեմն, Իրանը. էն էլ երեկ Իրանի ու Ադրբեջանի նախագահները պաչ-պռոշտի էին անում, Նախիջևանի հետ միջանցքի հարց էին լուծում:

Բա ո՞վ մնաց. իհարկե, ՔՊ-ն, որը նշանակում է Քար ու Պատ:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ