...

Չէինք պատկերացնում

Չէինք պատկերացնում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրել է. «Կարող էինք արդյո՞ք 2018-ից առաջ հանրային տրանսպորտով երթևեկող իշխանական պատգամավոր տեսնել»: 

«ՉԻ». Ինչ ճիշտն է, ճիշտն է: Չէինք կարող պատկերացնել:

Իսկ կարո՞ղ էինք 2018-ից առաջ պատկերացնել, որ իշխանական որևէ պատգամավոր կհայտարարեր, թե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է:

Իսկ կարո՞ղ էինք 2018-ից առաջ պատկերացնել, որ իշխանական որևէ պատգամավոր կհայտարարեր, թե հայկական բանակի զինվորները տեղանքին չեն տիրապետում:

Իսկ կարո՞ղ էինք 2018-ից առաջ պատկերացնել, որ իշխանական որևէ պատգամավոր կհայտարարեր, թե Արցախը Ադրբեջան է ու վերջ: 

Իսկ կարո՞ղ էինք 2018-ից առաջ պատկերացնել, որ իշխանական որևէ պատգամավոր կհայտարարեր, թե Ցեղասպանությունն ու Եղեռնը նույն բանն են:

Էնքան բան կա, որ մինչև 2018 թվականը չէինք պատկերացնում: 

Հ.Գ. Իմիջիայլոց, Արթուր Հովհաննիսյանն այն պատգամավորն է, որը խորհրդարանում սպառնում էր ընդդիմախոսների լեզուները կտրել: Բայց իր դեպքում խուլիգանություն չի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ