...

Հարցերը կլուծվեն... համարյա

Հարցերը կլուծվեն... համարյա

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է. «Շատ կարևոր է ադրբեջանական 4 գյուղերի մասին իմանալը, և ընդդիմությունն էլ շատ լավ գիտի, որ դրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար»:

«ՉԻ». Էս մի տեղ «սեյվ» արեք, «սքրինշոթն» էլ պահեք, պետք կգա:

Այսինքն, չորս գյուղերը տալիս ենք, ու վերջ, հավերժ խաղաղություն է լինելու, կամ էլ Ադրբեջանը ստիպված ոչ լեգիտիմ փաստարկներով է հարձակվելու: Ընդամենը երեկ Փաշինյանը Կիրանցում ասել է, որ գյուղեր տալուց հետո 7 օր կարող է խաղաղություն լինի, բայց 8-րդ օրվա վրա ոչ մի երաշխիք չկա, որ հարձակում, կռիվ չի սկսվի:

Ու իշխանությունները լրիվ իրենց բավարարված կզգան, եթե Ադրբեջանը հարձակվի, բայց անօրինական հարձակվի: Առանց կադաստրի թղթի: 

Ու սրանց ասելով ստացվում է, որ Ադրբեջանը մինչև հիմա ինչ արել է, լեգիտիմ փաստարկներ է ունեցել՝ հարձակում Արցախի վրա, Արցախի հայաթափում, հարձակում Հայաստանի վրա, հայկական տարածքների զավթում: Ու մենք ոչ մի լեգիտիմ փաստարկ չունենք, որ Ադրբեջանին դուրս հանենք մեր տարածքներից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ