«Երբևէ չի եղել, որ ես իմ ժողովրդին ստեմ». Գագիկ Ծառուկյան:
«ՉԻ». Այս դժնդակ և ողբերգական օրերին միայն Ծառուկյանը կարող է ժողովրդին մի փոքր լիցքաթափել և ծիծաղի նոպաներ պարգևել:
15 տարի է, ինչ զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, մշտապես առաջնորդվել է սեփական բիզնեսի շահերով, հիմա հայտարարում է, թե երբևէ չի ստել ժողովրդին:
Բոլոր ընտրություններում իր գլխավորած ուժը եղել է ընտրակաշառք բաժանողների առաջամարտիկներից մեկը, հիմա ասում է, որ երբևէ չի ստել: Երևի մեր տանից հանեցին ընտրակեղծարարության ապացույցները:
Եթե իշխանությունը ապիկար է և անմեղսունակ, դա դեռ չի նշանակում, որ չեք ստել Մարտի 1-ի ջարդին չմասնակցելու վերաբերյալ: Թիկնազորի զինվորական համազգեստ ստանալը դրա լավագույն ապացույցն է:
Չեք ստել ժողովրդին, որ ջոկատով պատրաստվում եք մեկնել Արցախ, բայց, չգիտես ինչու, տեղ չհասաք:
Գոնե Նաիրա Զոհրաբյանը շեֆին բացատրեր, որ ստում են բոլոր քաղաքական գործիչները, անգամ՝ ոչ կլասիկները, իսկ ոմանց թեթև ձեռքով Ծառուկյանը նույնպես քաղաքական գործիչ է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: