...

Բա դո՞ւք ուր եք

Բա դո՞ւք ուր եք

«Իրանը իրականացնում է լայնամասշտաբ զորավարժություններ Ադրբեջանի սահմանին` ավիացիայի և ծանր տեխնիկայի կիրառմամբ։ Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատասխան տալ դրան` ամսի 5-ից 8-ը զորավարժություններ անցկացնելով Նախիջևանում։ Իրանը արդեն բացեիբաց հայտարարում է, որ Հարավային Կովկասը պատմականորեն իրենն է, և այնտեղ ինքն է որոշելու բոլոր հարցերը։ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Եվ եթե փորձեն թուրքերը այդ միջանցքը բացել` Իրանը զորքեր է մտցնելու այդ տարածք և պաշտպանելու է Հայաստան-Իրան սահմանը՝ թույլ չտալով նման բան։ Այս ամենում ամենաամոթալին Հայաստանի ղեկավարության վիճակն է։ Ամաչում եմ նրանց փոխարեն, նրանք թքած ունեն սեփական երկրի վրա և թքած ունեն, թե ինչ է կատարվում սեփական երկրի շուրջ»:

Հայտարարության հեղինակը ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարովն է:

«ՉԻ». Սա նույնն է, թե պատմես Կարմիր գլխարկի պատմությունը՝ առանց հիշատակելու գայլին:

Եղբայր, դու Ռուսաստանի քաղաքացի ես, այդ երկրի պատգամավոր ես եղել, հիմա ռուսական քաղաքական թոք-շոուների մշտական մասնակից ես, կարո՞ղ ես ասել՝ ուր կորան Ռուսաստանը և նրա ծանրակշիռ ներկայությունը Կովկասում ու մասնավորապես՝ Հայաստանում:

Փաշինյանի մտքով կարող է անցնի Շիրակի մարզն էլ նվիրել Թուրքիային. ի՞նչ եք անելու, 102-րդ ռազմաբազան վերցնելու եք ու խելոք հեռանաք, հա՞: Բա այդ դեպքում ինչո՞ւ չեք քննադատում Ռուսաստանի ղեկավարությանը, որ ամենաբարձր մակարդակով ընդունում է Հայաստանի այն ղեկավարներին, որոնք ոչ միայն գործում են Հայաստանի շահի դեմ, այլ նաև Ռուսաստանի: Արդյոք չե՞ք ամաչում, որ Ռուսաստանի ղեկավարությունը հանդուրժում է Հայաստանի այնպիսի ղեկավարների, որոնք թքած ունեն նաև Ռուսաստանի վրա:

Իրեն հարգող ոչ մի քաղաքագետ տարածաշրջանային վերլուծություն չի անի առանց ամենագլխավոր դերակատարի մասին հիշատակման: Կարող է դա քողարկել, հարմարեցնել իջեցված պատվերին, արդարացնել կամ քննադատել, բայց չի կարող մոռանալ Ռուսաստանին: Բայց կարծես պատվերի մեջ պայման է եղել՝ սկլերոզի տարրեր ներմուծել վերլուծության մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ