...

Բա հետո՞

Բա հետո՞

Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որ «այսօր, օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված»։

«Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«ՉԻ». Ինչպես ասում են՝ առաջինը կարող է պատահականություն լինել, երկրորդը՝ զուգադիպություն, իսկ ահա երրորդը՝ օրինաչափություն: Սա էլ արդեն որերորդ կեղծ ահազանգն է՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր լինելու մասին: 

Ակնհայտ է, որ սա կազմակերպված գործողություն է. որ ուժերի կողմից՝ պարզ չէ, ինչ նպատակով՝ նույնպես պարզ չէ, բայց էլ ավելի պարզ չէ, թե ինչու հնարավոր չի լինում պարզել ահազանգողների ինքնությունները: Կարծես հիմա կան տեխնոլոգիական այնպիսի միջոցներ, որոնք օգնում են կարճ ժամանակում ֆիքսել ահազանգողի վայրը, ձայնը, հարյուր ու մի «պրոտոկոլ», «IP» և այլն: 

Ասել, թե մեր հատուկ ծառայությունները չեն տիրապետում համապատասխան տեխնիկական միջոցներին, թերևս սուտ կլինի, որովհետև հենց մեկը մի տեղ մի բան է գրում իշխանությունների հասցեին կամ զանգում, վիրավորում է, րոպեների ընթացքում նրան հայտնաբերում են: 

Իսկ այս ահազանգերը կատակ բան չեն. կարող է հատուկ են արվում, 67 անգամ կեղծ ահազանգ լինի, 68-րդ անգամ իսկապես ահազանգը ճիշտ լինի, բայց արդեն ուշ լինի:

Մենք չգիտենք՝ կեղծ ահազանգերի համար ինչ պատիժ է նախատեսվում, բայց պետք է նաև խստացնել քրեական պատասխանատվությունը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ