...

Գժական գույն

Գժական գույն

Երևանի Մետրոպոլիտենի մամլո ծառայությունը հայտնել է. «Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով»։

«ՉԻ». Նա, ով որոշել է կայարանի պատերը դեղին ներկել, հաստատ նախկինում ինչ-որ ժամանակահատված հոգեբուժարանում է անցկացրել: Չգիտենք՝ պացիենտի, թե բժշկի կարգավիճակով, բայց այնտեղ է տեսել դեղին ներկած պատերը: 

Բայց հետո, երբ մետրոյի կայարանի պատերը դեղին են ներկել, ուղևորները դա տեսնելով՝ հերթով սկսել են ասել. «Գժանոց ա, արա», կամ. «Էս մեզ գժի տեղ ե՞ն դրել»: 

Մի խոսքով, մետրոյում բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել, որոշել են «զադնի տալ»: Բաց մոխրագույնի գաղափարի հեղինակն էլ երևի ինչ-որ գորշ կարդինալ է, խոսքի՝ պայմանական Տիգրան Ավինյանը: Այնպես որ, այս գույնն էլ կարող է դեղինի ճակատագրին արժանանալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ