...

Խեր, շառ, պաստառ

Խեր, շառ, պաստառ

«Առավոտը» հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլից» առաջ Երևանի մետրոպոլիտենի կայարաններից հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները:

Մետրոպոլիտենի մամուլի պատասխանատուն հայտնել է, որ պաստառները հանված են ժամանակավորապես:

«ՉԻ». Դե հա, պարզ է: Որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն էր Երևան գալիս՝ ֆուտբոլ նայելու, այն ժամանակ էլ ժամանակավորապես Հայաստանի հավաքականի խաղացողների մարզաշապիկների լոգոյի վրայից ջնջել էին Արարատ լեռը:

Բա հիմա ինչի՞ են պաստառները հանել: Ոնց որ թե Թուրքիայի ներկայացուցիչ չի գալիս: Հա, լավ, ջոկած է. հիմա որ Վրաստանի ներկայացուցիչները գան, այդ պաստառներից մեկի վրա տեսնեն Ռուսաստանի անունը, սրտնեղելու են, թե ախպեր, Ռուսաստանի գովք ե՞ք անում: Չդզող մոմենտ է: 

Բելառուսցիները տեսնեն Ֆրանսիայի անունը, ջղայնանալու են, թե ինչի ենք իրենց պատժամիջոցների ենթարկած երկրի գովքն անում: 

Դրա համար, ճիշտը հանելն է: Շառից-փորձանքից հեռու: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   570 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ