«Կարեն Կարապետյանն օրերս հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ և խոստացել, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո ամեն ինչով՝ կադրերով, ֆինանսով, գաղափարներով կաջակցի անկում ապրած տնտեսության վերականգնմանը»,- գրում է «Հրապարակ» թերթը:
«ՉԻ». Սա իսկական դեժավյու է հիշեցնում: 2016 թվականին էլ Սամվել Կարապետյանն իր պրոտեժեին վարչապետ կարգեց՝ նախապես խոստանալով, որ ամեն ինչով կօգնի (կադրերով, ֆինանսով, գաղափարներով): Իսկ թե ինչո՞ւ չօգնեց, անհայտ է: Հանկարծ չմտածեք, թե չհասցրեց: Կարեն Կարապետյանը վարչապետ աշխատեց 1.8 տարի: Եթե կարողանար կամ ցանկանար՝ կօգներ:
Վազգեն Մանուկյանի վարդագույն երազանքը իրականանալու դեպքում նա վարչապետ է աշխատելու 1 տարի, այնպես որ` այս անգամ հաստատ չի հասցնի օգնել:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում տնտեսության մեջ որևէ նշանակալի օտարերկրյա ֆինանսական ներդրում չեղավ: Դրա փոխարեն դիմեցին տարատեսակ մանիպուլյացիաների՝ տեղական ներդրումները որպես օտարերկրյա ներկայացնելու համար, բայց տնտեսագետները շատ արագ բացահայտեցին քարոզչական հնարքը:
Իմիջիայլոց, եթե շատ է ցանկանում օգնել հայրենիքին, ՀԵՑ-ը կարող է մեկ տարի առանց եկամուտ աշխատել՝ հոսանքը վաճառելով ինքնարժեքով: Ահագին մեծ խթան կհանդիսանա տնտեսությանը: