«Այս պահին ինչ-որ շենք գրավելը, ոնց որ 1996-ին գրավեցինք, հարց, կարելի է ասել, չի լուծում։ Իսկ հանրահավաքներն ու երթերը ավելի բազմամարդ կլինեն, երբ ժողովուրդը դուրս կգա սգի միջից, ժողովուրդը սգի մեջ է»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով նաև, որ ինքն էլ անձամբ ամբողջությամբ դեռ չի հասկացել՝ ինչ է կատարվել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ վերապատմելով Մանուկյանի զրույցը մի շարք մտավորականների հետ:
«ՉԻ». Իսկ դուք ասում եք, որ Մանուկյանն անհույս է: Տեսեք, 25 տարի հետո խելքի է եկել և հասկացել՝ կառավարական մեկ շենք գրավելով հնարավոր չէ տիրանալ ամբողջ իշխանությանը: Մնում է մի մանրուք՝ խոստովանի, որ 1996 թվականին երիտասարդ էր, ռոմանտիկ, շատ բաներ չէր հասկանում, դրա համար էլ գնաց արկածախնդրության:
Երկրորդ մտքի հետ նույնպես կարելի է համաձայնել: Իսկապես ժողովուրդը սգի մեջ է: Հենց դուրս եկավ սգից, առաջինը զբաղվելու է ծաղրածուներով, որոնք հավաքվում են հրապարակներում, ժպիտները դեմքներին, ծափողջույնների ներքո փորձում են շահարկել ժողովրդի ցավը:
Դա անելու են նաև պրակտիկ նպատակներից ելնելով. ծաղրածուներին քշելու են հրապարակներից ու փողոցներից, որպեսզի իշխանությունից ընտրությունները հետաձգելու վերաբերյալ կոնկրետ բացատրություններ ստանալու ժամանակ ոտքի տակ չընկնեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: