...

Բա մե՞նք ինչ ասենք

Բա մե՞նք ինչ ասենք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, ասել է. «Գերիների հարցն ինչքան մերն ա, էնքան էլ ռուսներինն ա, նաև՝ աշխարհինը, նկատի ունեմ ոչ հուզական և էմոցիոնալ իմաստով, այլ՝ քաղաքաիրավական։ Ռուսներն են գարանտ՝ այդ հարցը լուծելու, եթե նրանք ի վիճակի չեն, ի՞նչ ասեմ»:

«ՉԻ». Հեչ, ի՞նչ պիտի ասես: Մանդատդ վայր դիր ու գնա դերասանությամբ զբաղվիր, եթե քո փոխարեն ռուսները պետք է զբաղվեն մեր հարցերով: Ի՞նչ իմաստ ունի պատգամավոր լինել, աշխատավարձ ու պարգևավճար ստանալ, եթե ի վիճակի չեք պետության կարևորագույն խնդիրները լուծել և հույսը դնում եք օտարների վրա:

Այսինքն՝ ոչ թե նույնիսկ հույսն են դնում, այլ պատասխանատվությունը: Ասում են՝ մենք ի՞նչ, թող ռուսները մտածեն: 

Այդ դեպքում եկեք Պուտինին առաջարկենք, թող մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Չնայած, դժվար թե համաձայնվի. գիտի, որ չի ընտրվի, նույնիսկ մի գերիների հարց չի կարողանում լուծել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ