...

Մի թեթև պարզաբանում՝ «Իմ քայլի» պատգամավորի համար

Մի թեթև պարզաբանում՝ «Իմ քայլի» պատգամավորի համար

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ պետական մրցանակների մասին օրենքի նախագիծը, որի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն ասել է. «Մենք ունենք վաստակավոր գործիչ Արմենչիկ: Արդեն իր բեմական կեղծանունը չի համապատասխանում որևիցե պետական կոչմանը, ասենք, Արմենչիկը չի կարող լինել, նա չի կարող լինել բարձրադիր»:

«ՉԻ». Վերջին շրջանում իմքայլականները ինչ անում են, թարս տեղից են բռնում: Արմենչիկը իսկապես չի կարող վաստակավոր գործչի կոչում ունենալ: Արժանի չէ, չի համապատասխանում այդ կոչմանը: 

Բայց «Իմ քայլի» պատգամավորի պարզաբանումն այդ հարցով սպանիչ է: Լրիվ հակառակ կողմից է գնում: Որպես պատճառ բերում է Արմենչիկի բեմական կեղծանունը: Դե հիմա արի, ու սրան բացատրի, որ կեղծանունը չի կարող որոշիչ լինել պետական կոչումների համար, միակ չափորոշիչը՝ մշակութային գործչի գործունեությունն է, այսպես ասած՝ արտադրանքը: Իսկ Արմենչիկը սովորական ռաբիս երգիչ է՝ ցածրաճաշակ երգացանկով:

Շոու բիզնեսի, էստրադայի, ռոք արվեստի ոլորտում բազմաթիվ հռչակավոր դեմքեր այնպիսի կեղծանուններով են հանդես գալիս, որ իմքայլական պատգամավորի տրամաբանությամբ, չպետք է ընդհանրապես բեմ թողնեին:

Անդրեյ Դանիլկո՝ Վերկա Սերդյուչկա. մարդը մինչև հիմա երգում է և միլիոնավոր երկրպագուներ ունի: Ալեքսանդր Մինկով՝ Ալեքսանդր Մարշալ, Ջեյմս Օսթենբերգ՝ Իգգի Փոփ, «Սեքս Փիսթոլզ» և այլն: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ