«Ծառուկյանին հետապնդում են, որովհետև դուրս է եկել Փաշինյանի ռեժիմի դեմ». Էդուարդ Շարմազանով:
«ՉԻ». Մի շտապեք վիրավորել կամ հեգնել պարոն նախկին փոխխոսնակին: Ամեն դեպքում ինքը տիրապետում է հարցի սկզբնաղբյուրին, գիտի, թե ինչ է քաղաքական հետապնդումը: Ինքը և իր ընկերները դեռ տարիներ առաջ են զբաղվել այդ խնդիրներով ու բավական հաջողություններ էին գրանցել:
Օրինակ՝ նույն Ծառուկյանի վրա փորձարկումներ արեցին և գրանցեցին հետևյալ արդյունքը. մի լավ բամփում ես ու մի քանի տարով փակում է քաղաքականության էջը: Այ եթե մի փոքր էլ ավելի ուժեղ բամփեին, հնարավոր է վաճառեր ունեցածը և արտագաղթեր լորդուհիների մոտ:
Եթե ինչ-որ պահի իշխանությունը դադարեցնի քրեական գործերը, դրանք չուղարկի դատարաններ և չհասնի նրան, որ մեղադրյալները դատապարտվեն, կարելի է համաձայնել Շարմազանովի հետ: Բայց նաև ինքը պետք է ընդունի, որ իրենք արել են նույն բանը՝ հետապնդել են Ծառուկյանին, վախեցրել, և երբ նա հրաժարվել է քաղաքականությունից, քրեական գործերը հրաշքով կարճվել են:
Քանի դեռ իշխանությունը շարունակում է քրեական գործերի հարուցումը, չի գնում ստվերային պայմանավորվածության, քաղաքական հետապնդման մասին խոսելն անհեթեթ է: Նույնիսկ Շարմազանովի համար: