...

«Բարեկարգում» ԱԺ-ում. ի՞նչ է անում Լենինի արձանը հանդերձարանում

«Բարեկարգում» ԱԺ-ում. ի՞նչ է անում Լենինի արձանը հանդերձարանում

Ազգային ժողովում մեծ թափով բարեկարգման շինարարական աշխատանքներ են ընթանում: ԱԺ աշխատակազմը ամեն ինչ անում է՝ իշխանական պատգամավորների աշխատասենյակները հարմարավետ դարձնելու և նրանց գոհացնելու համար: Տեղեկացանք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը փոխնախագահի պաշտոնով փոխարինելու համար Բաբկեն Թունյանին իբրև կոմպենսացիա հատկացվել է կառավարության ներկայացուցիչների երկսենյականոց հարմարավետ աշխատասենյակը: Կառավարության անդամները այսուհետ կհանգրվանեն նախորդ գումարման ԱԺ-ում դաշնակցական պատգամավորներին հատկացված սենյակներում՝ զուգարանների հարևանությամբ: Փոփոխություն է կատարվել նաև ԱԺ թանգարանում: Այսուհետ նախկին հանդերձարանը կծառայի որպես թանգարան: Թանգարանային նմուշները Լենինի արձանի հետ միասին արդեն նախկին հանդերձարանում են: Արդյոք հենց այս կարգի փոփոխություննե՞ր էին ակնկալում ընտրություններին մասնակցողները կամ արդյոք այս փոփոխություններո՞վ է պայմանավորված այս ԱԺ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացումը և այն քաղաքական ճգնաժամի լուծումը, ինչով հիմնավորվում էր ընտրությունների կազմակերպումը... դժվար թե։

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2608 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ