...

Բան չի փոխվել, մենակ գներն են ռեստորանային դարձել

Բան չի փոխվել, մենակ գներն են ռեստորանային դարձել

Գաղտնիք չէ, որ հայրենի պատգամավորներն իրենց առօրյայի մի զգալի հատվածն անցկացնում են Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանում, որը բարեկարգումից և վերազինումից հետո վերսկսել է աշխատանքը: Տեղեկացանք, որ առանց մրցույթ հայտարարելու ճաշարանը սպասարկում է «Գուրման» ընկերությունը: Բայց նույնիսկ նոր օպերատորի ի հայտ գալուց և վերանորոգումից հետո էլ բուֆետի ճաշացանկում ու սպասարկման ոլորտում ոչինչ չի փոխվել: Ավելի ճիշտ՝ որոշակի փոփոխություններ եղել են՝ ուտելիքների չափաբաժիններն են փոքրացել, գներն են բարձրացել...

Ի դեպ, վերանորոգումից հետո Ազգային ժողովի աշխատակիցներն այստեղ գրեթե չեն ճաշում: Նրանք գերադասում են օգտվել դրսի խանութներից, կամ, լավագույն դեպքում, տնից են բերում նախաճաշ: Պատճառը մեկն է՝ եռակի են վճարում սննդի համար: Որպեսզի հասկանալի լինի, նշենք, որ այստեղ ուտելիքը պարտաճանաչ կերպով կշռում են, իսկ կշռելուց հետո պարզ է դառնում, որ մեկ բաժինը պարունակում է մեկ գդալ ուտելիք: Ուրեմն այսպես՝ մեկ բաժին վինեգրեդը /այսուհետ՝ մեկ գդալ վինեգրեդ / արժե 450 դրամ: Թվարկենք՝ քամած մածուն վարունգով՝ 450դ, կարմիր կաղամբ թայլանդական ձևով՝ 350դ, նեխուր տավարի մսով՝ 800դ, սմբուկ ու լոլիկով աղցան՝ 400դ., սպիտակ բրինձ՝ 350դ., հնդկաձավար՝ 400դ., կարտոֆիլի խյուս՝ 400 դ, լոլիկով ձվածեղ՝ 750դ., հարիսա՝ 600դ., կարմիր լոբի՝ 550դ., բազուկի ճավ՝ 500դ., սունկ սպիտակ սոուսով՝ 1100 դ., հաճարով և սնկով փլավ՝ 550դ, խոզի մսով գուլյաշ՝ 1000դ., մակարոն պոյոնեզ՝ 850դ., տավարի խաշած լեզու՝ 800դ, իշլի քյուֆթա՝ 500դ., տավարի խաշած միս՝ 1300դ., խաշած հավ՝ 1100դ., քյուֆթա՝ 900դ.,հավի թև՝ 800դ., հավի սքեյթ՝ 750դ., , մի կտոր ձուկ՝ 1600դ., կոտլետ՝ 1100 դ., հավի երկու փոքր թև՝ 800 դ.: Մի խոսքով՝ ռեստորանային գներին համարժեք։ Գներն այնքան էլ ռեստորանային չէին համարվի, եթե գոնե դրանց չափաբաժինները խելամիտ լինեին: Բայց, փաստորեն, գին-չափաբաժին հարաբերակցությունն այնքան հեռու է խելամիտ համարվելուց, որ թանկ է նույնիսկ խաչապուրիից հոգնած պատգամավորների համար։ Իսկ թավշյա իշխանությունների օրոք նման իրավիճակը պայմանավորված է ԱԺ աշխատակազմի որդեգրած՝ «ամեն ինչ առանց մրցույթի» աշխատաոճով:

Հիշեցնենք, որ ՉԻ-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի վերանորոգման աշխատանքներին և նշել, որ հոկտեմբերի 6-ի հերթական նիստում Կառավարությունը որոշում էր ընդունել 31 միլիոն դրամ հատկացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Նախագծով առաջարկվել էր գնումն իրականացնել մեկ անձից, ասել է թե՝ առանց մրցույթի:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ