...

Բայդենին նեղն էին գցել

Բայդենին նեղն էին գցել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որտեղ վերջինս Ցեղասպանություն եզրույթն էր օգտագործել, ասել է. «Ես սա կապում եմ մեր իշխանության վարքագծի հետ»:

«ՉԻ». Ո՞նց էին ասում. հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է: Հիմա որ Հովիկ Աղազարյանին հարցնես, թե 44-օրյա պատերազմի պարտության համար ով է մեղավոր, կասի՝ դա մեր իշխանության վարքագծի հետ կապ չունի: Այսինքն՝ այդպես էլ ասում են: Բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից:

Իսկ ահա Բայդենի հայտարարությունը բացառապես իշխանությունների շնորհքն է: Ճիշտ է, Հովիկ Աղազարյանը չի մանրամասնում, թե էդ ոնց, բայց մենք հո գիտենք, որ իշխանությունները օրը հինգ անգամ Բայդենին զանգել են, ասել՝ նայի, հա, անպայման Ցեղասպանությունը կճանաչես: Բայդենն էլ, զարմացած իշխանությունների վարքագծից, ճանաչել է Ցեղասպանությունը: Ճար չի ունեցել, քանի որ հակառակ դեպքում մեր իշխանությունների հետ խնդիրներ կունենար: 

Մի խոսքով՝ հալալ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ