«Ջո Բայդենը ճանաչեց ցեղասպանության փաստն՝ ի հեճուկս Հայաստանի իշխանության». Ավետիք Իշխանյան:
«ՉԻ». Քաղաքական այս սեզոնի ամենամեծ վտանգներից մեկը աներձագների քաղաքական գործունեությունն է: Գյուղատնտեսության նախարարություն չկա, բայց ինչ-որ կառույց անպայման պետք է զբաղվի աներձագներով և չեզոքացնի նրանց քաղաքական հայտի հնարավոր հետևանքները:
Հայաստանի իշխանությունը ի՞նչ կապ ունի ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության փաստի ընդունման հետ: Կապ չունի ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական իմաստով:
Իշխանյանը ավելի լավ կանի՝ ծանոթանա ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերի հիշողություններին: Եթե ծանոթանա, ապա կիմանա, որ Բայդենը դեռ վաղուց է ցանկացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ կոնկրետ 2010 թվականին Սերժ Սարգսյանն է զանգահարել Բայդենին՝ խնդրելով չճանաչել Ցեղասպանությունը:
Ցեղասպանության մասին Իշխանյանի գրառումը ժամկետանց է առնվազն 11 տարով: Նա պետք է 11 տարի առաջ քննադատեր օրվա իշխանություններին, որ արել են ամեն բան, որպեսզի ԱՄՆ կողմից ճանաչումը տեղի չունենա: Բայց դե 2010 թվականին աներձագը ինչպե՞ս նման խոստովանություն աներ: Այն ժամանակ փեսան տեղը տեղին տեղավորված էր Հանրային խորհրդի նախագահի աթոռին: