«-Պարոն Շարմազանով, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ասում է, թե 2010 թվականին Սերժ Սարգսյանը իրեն խնդրել է չշոշափել Ցեղասպանության հարցը, որը կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
-Դա հիմարություն է։
-Ուզում եք ասել՝ տեսանյութը ֆե՞յք է։
-Իհարկե։ Դա հիմարություն է։ Սերժ Սարգսյանը Ջո Բայդենին ուղերձ է հղել և այնտեղ շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը։ Ծանոթացեք երրորդ նախագահի՝ ապրիլի 24-ին տարածած հաղորդագրությանը և կտեսնեք»։
Սա հատված էր Էդուարդ Շարմազանովի՝ Civic.am կայքին տված հարցազրույցից:
«ՉԻ». Ապրի Շարմազանովը, որ բացահայտեց այդ կեղծիքը: Մեր մեջ էլ տեսանյութը նայելուց հետո կասկածներ առաջացան: Մի տեսակ շատ վարժ էր Բայդենը անգլերեն խոսում: Ի՞նչ է ավարտել, որ այդքան լավ է խոսում:
Я говорю про Ивана, а ты про болвана. լրիվ այս զրույցի մասին է: Լրագրողը հարցնում է 2010 թվականի տեսանյութի մասին, Շարմազանովը պատասխանում է, թե տեսեք՝ ինչ է գրել 2021 թվականին: Շարմազանովը թերևս ուրախացել է, որ 2021 թվականին Սերժ Սարգսյանը Բայդենին չի գրել՝ իզուր շտապեցիք, պետք չէր հիմա ճանաչել Ցեղասպանությունը:
Այն, որ Շարմազանովը անձնազոհաբար պաշտպանում է կուսակցական հորը, դրվատանքի է արժանի: Այդպես անգամ որդիները երբեմն չեն պաշտպանում կենսաբանական հայրերին: Բայց մի քիչ զգույշ պետք է լինի. պետք չէ ԱՄՆ նախագահին ֆեյք որակելը, տուժողը ինքը չի լինելու, կուսակցական հայրն է լինելու: