...

Բազմացեք, կյանքը կարճ է

Բազմացեք, կյանքը կարճ է

Ռոբերտ Քոչարյանի համակիր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին ու իշխանություն-ՍԴ առճակատմանը, գրել է.  «1938թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում և այդ երկրի կողմից բռնազավթված տարածքներում հարձակման ենթարկվեցին հրեաներին պատկանող խանութները, գրասենյակները: Ցուցափեղկերը, խանութները ջարդուփշուր արվեցին քաղաքացիական անձանց կողմից, իսկ ոստիկանությունն ինքնամեկուսացվեց: Սա կազմակերպված էր իշխանության կողմից և սա հետևանքն էր խելագար քարոզչության»:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք, թե ինչ լավ բան է քոչարյանական լինելը: Այլևս խնդիր չես ունենում. բոլոր քաղաքական, բարոյական, հոգեբանական ու ֆինանսական հարցերդ լուծվում են:

Իսկապես, գնում ես, 20 տարի պայքարում ես իշխանությունը զավթած բանդայի դեմ, այդ պայքարում զինակիցներդ են սպանվում, հոշոտվում, բանտ նետվում, ահագին նյարդեր ես քայքայում, ստացածդ էլ հազիվ բավարարում է կարիքներդ բավարարելու համար: Բիզնեսով զբաղվել հնարավոր չէր, կտային գլխիդ, տակն ի՞նչ էր մնում. ինչ-որ սկզբունքներ, արժանապատիվ, բայց քյասիբ շրջապատ... որքան կարելի էր:

Իսկ հիմա. այլևս խնդիր չկա. ոչ մի պատասխանատվություն, ոչ մի սահման, ոչ մի արժեք՝ բացի քոչարյանական կերակրատաշտից: Ու ինչպես Վանո Սիրադեղյանն էր ասում. «Ո՛չ պատասխանատվություն է պետք, ո՛չ հոդաբաշխ լեզու, ոչ առավել ևս՝ ուղեղ, որովհետև ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «բա որ մեզ մորթել են», «բա որ մեզ մորթում են», «բա որ հանկարծ մորթեն»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   4465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ