...

Օֆֆ ասիք, թողիք

Օֆֆ ասիք, թողիք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել կիրանցիների՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ:

«Այն առաջարկները, որ արվել է կիրանցիների կողմից, ոչ մեկը ընդունելի չի եղել, որ գոնե սահմանը անցնի խորհրդային տարիների եղած սահմանով:

Փաշինյանն ասել է, որ նույնիսկ կարող է սահմանը գյուղի միջով անցնի: Փաշինյանի բառերն եմ ասում, ասել է, որ սահմանապահը կանգնի, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ինչ իմանամ: Օֆֆ, Աստված իմ, չգիտեմ՝ ինչ ասեմ»:

«ՉԻ». Ամենաճիշտն այն կլինի, որ կիրանցիները ուղիղ հանդիպում ունենան Ալիևի հետ, մի հատ հասկանան, թե ուզածն ինչ է: 

Թե չէ տպավորություն է, որ Փաշինյանն ընդամենը Ալիևի ու կիրանցիների միջև բանագնացի դեր է կատարում: Ալիևը Փաշինյանին ինչ-որ բան է ասում, սա գալիս է, կիրանցիներին փոխանցում: 

Բայց քանի որ Փաշինյանը ամեն ինչ տակնուվրա արած է փոխանցում, որոշ բաներ էլ ընդհանրապես չի ասում, մարդ բան չի հասկանում, թե վերջն ինչ պիտի լինի: 

Մի երկու նման հանդիպում էլ լինի, կարող է սահմանն արդեն Կիրանցին տա, անցնի: 

Օֆֆ, աման... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ