...

Բլից-վիրտուալ. Լևոն Քոչարյան

Բլից-վիրտուալ. Լևոն Քոչարյան

- Պարոն Քոչարյան, որտեղի՞ց ձեզ միլիարդներ:

- Ասենք գոնե պատկերացնում եք միլիարդը: Եթե ես ունենայի միլիարդ, կհիմնեի իմ արգելանոցը և ստիպված չէի լինի հարյուր հազարավոր դոլարներ տալ ուրիշին՝ սաֆարի անելու համար:

- Դուք երիտասարդ տարիքում հարստացել եք, ինչո՞ւ ձեր հմտությունները չեք փորձում կիրառել Հայաստանից դուրս և այնտեղ նույնպես հարստանալ:

- Նիկոլ Փաշինյանը մեզանից է գողացել իր հայտնի լոզունգը՝ հարստացեք և հարստացրեք Հայաստանը: Ալումյանը արդեն հայց է նախապատրաստում Փաշինյանի դեմ մեր նոու հաուն գողանալու համար: Ինչ վերաբերում է մեզ. առաջին փուլը մենք հաջողությամբ կատարեցինք և երբ ուզում էինք արդեն հարստացնել Հայաստանը, տեղի ունեցավ այդ անիծյալ հեղափոխությունը:

- Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ դրսում չեք փորձում ձեր հնարավորությունները:

- Որովհետև դրսում ամենուր մենաշնորհ է և հովանավորչություն: Իսկ պապայի ու Սերժ հոպարի օրոք ոչ մի մենաշնորհ չէր կարող խանգարել մեր արդար և քրտնաջան բիզնեսի կայանալուն:

- Ինչպե՞ս են հիմա ձեր գործերը:

- Լավ են, բայց անուղղակի հարկերը շատացել են: Պապայի օրոք տենց բան չկար: Օրինակ, ինչ է նշանակում, որ ես օրական պետք է մի քանի տասնյակ տուփ պիցցա գնեմ և ֆեյսբուքում պահեմ ֆեյքեր: Եթե այսպես շարունակվի, կարտագաղթեմ: Բիզնեսը չի սիրում ձրիակերներ պահել:

- Բայց նրանք էլ բողոքում են, որ ծխախոտ և ջուր չեք տալիս:

- Թող բողոքեն, պապան էլ ասեց, որ օպտիմալացրու դրանց: Ասեմ ավելին, նույնը մտածում ենք Ալումյանենց խմբակի մասին: Ավելի նպատակահարմար կլինի բժշկական թղթեր հավաքենք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ