...

Բլից-վիրտուալ. Լևոն Քոչարյան

Բլից-վիրտուալ. Լևոն Քոչարյան

- Պարոն Քոչարյան, հեշտ տրվե՞ց այդ 60 ստորագրությունը:

- Այո, սպասվածից հեշտ և էժան դուրս եկավ: Մենք ահագին գումար տնտեսեցինք: Միգուցե, իր դերը խաղաց նոր տարին: Գիտեք այս իշխանությունը մարդկանց այնպիսի անտանելի սոցիալական վիճակի մեջ է գցել, որ անընդհատ զանգահարում և հարցնում էին՝ երբ ենք ստորագրելու: Գաղտնիք չէ, որ վերջին օրերին հատկապես խոզի բդի գներն աճում են: Մշակույթի գործիչները նաև մտերմիկ զրույցներում հայտնում էին, որ անտեսելու են Փաշինյանի կոչը և գնելու են բուդ: Կարծում եմ, դա լավագույնս է վկայում, որ հասարակությունը այլևս էյֆորիայի մեջ չէ, և պապայի վարկանիշը աճում է:

- Ուզում եք ասել, որ մշակույթի գործիչները մեկ խոզի բդի համա՞ր են ստորագրել:

- Չէ, ինչ եք ասում: Յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերվել է անհատական վերաբերմունք: Ի վերջո, ցուցակում կան մարդիկ, որ բուսակեր են: Ընտանեկան փաթեթներ նույնպես եղել են: Հիմա Նունե Եսայանը և Ավո Խալաթյանը երկու բուդը ի՞նչ անեին: Դրա համար առաջարկվեց բուդ գումարած հնդուշկա բանաձևը: 

- Ռուսաստանում ապրող գործիչները ինչո՞ւ ստորագրեցին: Բուդը այնտեղ էլ դարձա՞վ գործոն:

- Ոչ, անցել են այդ ժամանակները, որ կոնյակով ու բաստուրմայով Մոսկվայում այդպիսի հարցեր լուծվեն: Ռուսները հիմա շատ բիթի են դարձել: Հենց սկզբից նրանք պայման դրեցին՝ եվրո և ոչ մի ուրիշ վճարման միջոց: 

- Մի քանիսը հերքեցին, որ ստորագրել են հայտարարության տակ:

- Ինչ ասեմ, պապան այն օրը դատարանում հենց այնպես չասեց, որ դարձել ենք մանկուրտների հասարակություն: Կերել, վերջացրել են, հիմա փորձում են մոռանալ:

- Աշուղները ում գաղափարն էին:

- Կնոջս, նա միշտ էլ սիրել է էկզոտիկա: Ասեց, որ Գայա Արզումանյանի և աշուղների համադրությունը շատ հետաքրքիր կնայվի: Ես չդիմադրեցի, հատկապես, երբ իմացա, որ բուդ չեն պահանջում, այլ փոքր հավ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ