...

Բլից-վիրտուալ Սերժ Սարգսյանի հետ

Բլից-վիրտուալ Սերժ Սարգսյանի հետ

- Պրն Սարգսյան, նախ՝ շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։

- Բայց ո՞վ ա ասել, որ հրավերն ընդունել եմ։ Մինչև իմ մասին կինո չնկարեք՝ հարցազրույց չեմ տա։

- Ի՞նչ կինո։ Հա, երևի նկատի ունեք Դոստոևսկու վեպի հիման վրա․․․

- Դուք երևի ինձ Վազգեն Մանուկյանի հետ եք շփոթում։ Նկատի ունեմ՝ ֆիլմ, որտեղ ես կլինեմ դրական կերպար։

- Ֆանտաստիկայի ժանրից ֆիլմեր չենք նկարում։

- Չէ, ի՞նչ ֆանտաստիկա։ Դրամա․․․

- Դրամայի՞ ժանրից։

- Չէ, ասում եմ՝ դրամ ա, դոլար ա, ինչ պետք ա՝ կտանք։

- Կներեք, մենք այդպիսի բաներով չենք զբաղվում։ Առաջին հարցը։ Ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

- Գիտե՞ք ինչ, Նիկոլը գելխեղդ չի, Նիկոլը տուզիկ ա, բայց ես հաշվի չէի առել, որ երբ տուզիկները մեծանում են՝ տուզ են դառնում։

- Տուզ ասեցիք՝ հիշեցի․․․

- Ստոր հերյուրանքներ են, ես երբեք թղթախաղով չեմ զբաղվել։

- Բա «Հյուսիս-հարավ» մայրուղու տենդերներն ի՞նչ սկզբունքով էիք բաշխում։

- Դե հիմա․․․ հըմ․․․ ըըըըը․․․ էդ հարցը տալիս ես, որ ի՞նչ անես։

- Լավ, անցնենք ավելի լուրջ խնդիրների։ Լավրովի պլանը․․․

- Ի՞նչ պլան։ Դուք երևի ինձ Արարատ Միրզոյանի հետ եք շփոթում։ 

- Չէ, նկատի ունեի շրջանների վերադարձը 5+2 սկզբունքով։ Ասում եք՝ համաձայնվել էիք, չէ՞։ Ինչպե՞ս ստացվեց։

- Դե գիտե՞ք, մոտս էրկու վալետ կար, բայց տակից անհաջող կարտեր բացվեցին․․․

- Բացվել ասեցիք՝ հիշեցի։ Ժամանակին ուզում էիք հայ-թուրքական սահմանն էլ բացել։

- Գիտե՞ք ինչ, մարդ որ մի բան անում է, պիտի ռիսկերն էլ հաշվի առնի։ Ես, օրինակ, միայն Նալբանդյան Էդիկի թշերն էի վտանգի տակ դրել, իսկ էս կապիկուլյանտը․․․ 

- Երևի ուզում էիք ասել՝ կապիտուլյանտը։

- Կարելի է նաև այդպես։ Իսկ այս կապիտուլյանտը Սյունիքն էլ է վտանգում։

- Ի դեպ՝ սյունիքյան իրադարձությունների մասին։

- Այո, կապիտուլյանտին դիմավորելու գործընթացն ապացուցեց, որ հասարակությունն Աշոտյանին չի մոռացել։

- Դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ պատրաստվում եք մասնակցել առաջիկա ընտրություններին։

- Մասնակցեմ, որ ի՞նչ անեմ։ Նախ՝ նույնիսկ փեսաս ինձ չի սատարում, երկրորդ՝ զանգում եմ Ռոբերտին, ասում ա արդեն Նիկոլի հետ պայմանավորվել ենք, ազատ տեղ չկա, զանգում եմ Նիկոլին՝ ասում ա՝ արդեն Ռոբերտի ու Գագոյի հետ պայմանավորվել ենք, զանգում եմ Գագոյին՝ հեռախոսն անջատում ա, զանգում եմ ԼՀԿ՝ հեռախոսը փեսաս ա վերցնում, զանգում եմ ՀԱԿ՝ երևի ձայնս Աշոտյանի ձայնին են նմանեցնում․․․

- Այսինքն՝ ընտրություններին չե՞ք մասնակցելու։

- Դե գիտե՞ք, հիմա 21 թվականն ա, 21-ը լավ թիվ ա, աչկոն էլ ա 21․․․

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ