...

«Բույս» հանձնաժողով

«Բույս» հանձնաժողով

«Այս պահին 2500 դրամով ՊՇՌ թեստ լինել չի կարող»,- խորհրդարանում հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենքով իրենց գերատեսչությունը գներ սահմանելու իրավունք չունի։

«ՉԻ». Իսկապես, ինչպես կարող է մի բանը 2500 դրամ արժենալ, եթե 20 ամիս է 15000 դրամ արժե և գերշահույթ է բերում: 3.5 տարվա ընթացքում ո՞ր ոլորտն են կարգավորել, ո՞ր մենաշնորհն են վերացրել, ո՞ր օլիգարխի գրպանին են կպել, որ այս մի հարցը կարգավորեին:

Հանձնաժողովը գներ սահմանելու իրավունք չունի, բայց հանձնաժողովը բույս չէ և ինչ-որ իրավունքներ ունի: Օրինակ՝ ստուգումներ անցկացնելու և պարզելու, որ որոշ կլինիկաներ շարունակում են գերշահույթներ ստանալ:

Այսօր հնարավոր է 10-15 հոգիանոց կազմակերպությունը հայտ ներկայացնի և 6500 դրամով իր աշխատակիցների համար ՊՇՌ թեստավորում կազմակերպի: Մինչդեռ մի շարք կլինիկաներ, որոնց դռների առջև տասնյակ մետրանոց հերթեր են, նույն ծառայությունը մատուցում են 15000 դրամով:

Նիկոլ Փաշինյանը և իշխանության մյուս դեմքերը տարիներ շարունակ քննադատել են նախկին իշխանություններին օդի հարկ գանձելու համար: 1.5 տարի է, ինչ իրենք նույն բանն են անում: Օդանավակայանում ՊՇՌ թեստը արժե 15000 դրամ, մինչդեռ հաշվի առնելով ծավալները՝ կարելի էր այն վաղուց 6500 դրամ դարձնել:

Հանձնաժողովը, եթե իսկապես բույս չէ, կարող է իր ստուգումները սկսել օդանավակայանից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ