ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է. «Եթե անկեղծ լինեմ, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»:
«ՉԻ». Մենք չգիտեինք, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում շուկայի և սպառողական ապրանքների գների վերաբերյալ պատկերացումներով են առաջնորդվում:
Մեզ թվում էր, թե այնտեղ վերլուծում են շուկան, արտաքին ու ներքին գործոնները, համաշխարհային գները, գնաճի միտումները, դրանց ազդեցությունը տարածաշրջանում, համադրում են, համեմատում գները:
Բայց չէ, ընդամենը աչքաչափով են աշխատում:
Հաջորդ անգամ կասեն՝ մեզ թվում է, որ կարագի գները բարձր են: Կամ՝ իմ արև, քու արև, գնաճը դանդաղել է: