...

Բըլթ-38

Բըլթ-38

Գործարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը հայտարարել է. «2016 թվականի քառօրյա պատերազմում մենք հաղթեցինք» (Аravot.am):

«ՉԻ». Դե, իհարկե: Էն էլ ոնց եք հաղթել. 106 զոհ տալով ու 800 հեկտար կորցնելով: Եթե դա հաղթանակ է կոչվում, ուրեմն 44-օրյա պատերազմում Նիկոլ Փաշինյանը 9 շրջանների և 4000 զոհի գնով թշնամուն կապիտուլյացիայի է ենթարկել: 

Եվ ընդհակառակը. 1990-ականների պատերազմում պարտվեցինք, որովհետև 9 շրջան վերցրեցինք ու Ղարաբաղը ազատագրեցինք: 

Դրա համար եկեք այսուհետ պայմանավորվենք. ինչ էլ լինի, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին պարտված չենք համարի: 

Ու եկեք մի հատ ուրիշ բան էլ պայմանավորվենք. ինչ էլ լինի, Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթած չենք համարի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ