...

Բըլթ-34

Բըլթ-34

«Այս շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, չափերով, ժողովրդականությամբ, և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է». ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյան, 14.05.2022թ.:

«ՉԻ». Համեստություն մի արեք: Ղարաբաղյան շարժումը ձեր շարժման համեմատ մի հատ քիփիլիկ ակցիա էր: Հաջորդ անգամ, երբ հզոր քայլերթով կհատեք Մաշտոցի պողոտան՝ ձախից աջ, հայտարարեք, որ նման բացառիկ քայլերթ չի եղել Տիգրան Մեծի ժամանակներից ի վեր: Չէ, բայց ճիշտ ենք ասում. Տիգրան Մեծի ժամանակ ո՞վ կհամարձակվեր Մաշտոցի պողոտան հատել վանկարկումներով: Անմիջապես զնդանը կնետեին, սրի կմատնեին, առյուծների վանդակը կգցեին:

Իսկ ժողովրդականության մասով... այստեղ ռեկորդակիր եք: Ամբողջ հայ ազգն արդեն քանի օր է, դուրս չի գալիս ձեր սեփական լրատվամիջոցների եթերներից, լայվերից, ռեպորտաժներից, կայքերից, ստատուսներից: Բայց մենակ՝ լրատվամիջոցներից:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1209 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ