...

Բըլթ-27 (շատ բըլթ)

Բըլթ-27 (շատ բըլթ)

«Մեր (այսինքն՝ Դաշնակցության) վզին որևէ մեկը… որևէ բան չի կարող փաթաթել». Իշխան Սաղաթելյան, Aravot.am, 05.05.2022։

«ՉԻ». Եկեք ձեզ մի հետաքրքիր բան ներկայացնենք: Ուրեմն, ասում է՝ որևէ մեկը ոչինչ չի կարող փաթաթել:

«Եթե Ալեքսանդր Խատիսյանը հրաժարվեր Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելուց, ապա Արաքսի ափին կանգնած թուրքերը առաջ կշարժվեին, և մինչև ռուս զորքերը հասնեին Էջմիածին ու Երևան, հնարավոր էր, որ էլ հայ չմնար». Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ.»:

Սիմոն Վրացյանի խոսքերից այնպիսի տպավորություն ստացանք, որ ինչ-որ մեկը Ալեքսանդր Խատիսյանի վզին ինչ-որ բան է փաթաթել:

Հիմա՝ հետաքրքիրը... դաշնակների վզին փաթեթելուց ուղիղ 100 տարի անց. 

«Հայաստանի համար այդ ոչ շահեկան փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը: Արցախի նախագահն էլ ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը». Նիկոլ Փաշինյան, 12.11.2020թ.:

Իրար կողքի դրեք Սիմոն Վրացյանի և Նիկոլ Փաշինյանի խոսքերը, համեմատեք ու փորձեք գոնե մի հատ տարբերություն գտնել: Չգտաք, չէ՞, և ուրեմն, այստեղից էլ հարց. ո՞ւմ հոգեզավակն է Նիկոլ Փաշինյանը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ