...

Բըլթ-26

Բըլթ-26

Իշխան Սաղաթելյան. «Մեր (այսինքն՝ Դաշնակցության) վզին որևէ մեկը… որևէ բան չի կարող փաթաթել» (aravot.am, 05.05.2022)։

Այս հայտարարությունն արվել է ի պատասխան Լ. Տեր-Պետրոսյանի այն պնդման, թե «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին» (ilur.am, 05.05.2022)։

Բանից պարզվում է, որ Սաղաթելյանը տեղյակ չէ անգամ իր ղեկավարած կուսակցության պատմությանը։ Հայ ժողովրդի վզին փաթաթված ամենանվաստացուցիչ՝ Բաթումի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը ստորագրվել են հենց Դաշնակցության կողմից։ Այնպես որ, ավանդույթի ուժով և ըստ արժանվույն, անձամբ Սաղաթելյանին է պատկանում նաև մեր վզին շուտով փաթաթվելիք խայտառակ պայմանագրի ստորագրման պատիվը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1701 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ