...

Ցանկալին ո՞րն է

Ցանկալին ո՞րն է

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, РБК-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին, ասել է. «Ռուսաստանը ելնում է նրանից, որ բոլոր խնդիրները ցանկալի է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման առնչությամբ արդեն երեք տարի բանակցություններ են անցկացվում փոխվարչապետների մակարդակով։ Այս տարվա հունիսի 2-ին կողմերը նկատելի առաջընթաց են գրանցել այդ հարցով։ Կարծում ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը և հենց Մեղրիի երթուղու ստեղծումն Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ»:

«ՉԻ». Որ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապ լինելու է, դա միայն ժամանակի հարց է: 

Բայց մեր ուշադրությունը գրավեց ռուս դիվանագետի հետևյալ արտահայտությունը. «բոլոր խնդիրները ՑԱՆԿԱԼԻ Է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»:

Ցանկալի է. խնդիրը հենց սրանում է: Ոչ թե պարտադիր է, ոչ թե միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այլ ցանկալի է: Այսինքն՝ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառում, որ հարցը կարող է լուծվել նաև ռազմական ճանապարհով: 

Փոխանակ հավանական ռազմական էսկալացիա թույլ չտալու համար արվեն համապատասխան զգուշացումներ, հիշեցնեն, որ Հայաստանի հետ Ռուսաստանն ունի ռազմական փոխօգնության պայմանագիր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և որևէ ագրեսիա մեր երկրի հանդեպ չեն հանդուրժի, ցանկություն են հայտնում, որ բանը չհասնի պատերազմի: 

Սա կարելի է համարել որոշակի ազդակ Ադրբեջանին. լավ կլինի, որ կռիվ-մռիվ չանես, բայց դե, դու գիտես, քո որոշելիքն է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ