...

Խաղաղության թնդանոթ տեսե՞լ եք

Խաղաղության թնդանոթ տեսե՞լ եք

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի խնդրանքով մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar թնդանոթներ գնելու Հայաստանի ծրագրերը։ «Չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը»,- ասել է նա։

«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ընդհանրապես կա՞ նման տարածաշրջան, որտեղ որևէ զենքի մատակարարումները, լինեն դրանք արևմտյան, ռուսական կամ չինական, բարելավեն իրավիճակը: Կոնկրետ ռուսական զենքը որտե՞ղ է բարելավում իրավիճակը: Ոնց որ թե Ադրբեջանի կողմից հենց այդ զենքն է հիմնականում կիրառվել 44-օրյա պատերազմում:

ՌԴ փոխարտգործնախարարը իբր բան է ասում: Հիմա որ ֆրանսիական Caesar-ի փոխարեն ռուսական Мста-ներ մատակարարվեն, տարբերությունը ո՞րն է լինելու: Նույն թնդանոթն է: 

Այսինքն, մեկի կրակոցը լարվածություն է առաջացնելու, մյուսին խաղաղություն է հաստատելո՞ւ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ