...

Ռուսաստանն Ադրբեջանին երկրորդ շա՞նսն է տալիս

Ռուսաստանն Ադրբեջանին երկրորդ շա՞նսն է տալիս

«Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից և կողմերին ներկայացրել ենք որոշակի գաղափարներ», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Լավ է, իհարկե, որ Ռուսաստանը խոսում է «Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների» մասին՝ Ղարաբաղից վերջին հայի դուրս գալուց ընդամենը 10 օր անց։ Նույն հաջողությամբ սրանից հարյուր տարի առաջ Ֆելիքս Էդմունդովիչը կարող էր Նիկոլայ Երկրորդի ու նրա ընտանիքի գնդակահարությունից 10 օր անց հայտարարել, թե անհրաժեշտ է հստակ սահմանել Ռուսաստանի վերջին ցարի ընտանիքի անվտանգության ապահովման թեման։ 

Ինչ վերաբերում է «կողմերին ներկայացված» «որոշակի գաղափարներին», ապա այս հարցում պետք է զգույշ լինել։ Հնարավոր է՝ ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ Ադրբեջանի իրականացրած «հակաահաբեկչական գործողության» արդյունքներից։ Ադրբեջանն 9 ամիս Ղարաբաղը սովատանջ անելուց հետո հարձակվել էր՝ «գոնե» մի 10-15 հազար հայ մորթելու նպատակով, բայց կատաղի դիմադրության հանդիպեց, մի օրում տվեց 200-ից ավելի (այլ տվյալներով՝ մոտ 450) զոհ, հայերն էլ համեմատաբար անվնաս արտագաղթեցին, իսկ Հայաստանը Ռուսաստանից նույնիսկ օգնություն չխնդրեց։ Ու չի բացառվում, որ ռուսները հիմա «կողմերին որոշակի գաղափարներ են տալիս», ավելի կոնկրետ՝ առաջարկում են, որ ղարաբաղցիները վերադառնան, որպեսզի Ադրբեջանին երկրորդ շանս տրվի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   501 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ