«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները դժգոհ են Փաշինյան-Ալիև դեբատներից: Նրանց չեն գոհացրել Փաշինյանի ելույթը և հակադարձումները:
Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի վարչապետը Գագիկ Ծառուկյանն է, և նա է Մյունխենում մասնակցում դեբատներին:
«Հարգելի արտասահմանցիներ ջան, բյուրգերներ և բյուրգերուհիներ ջան, ես ձեր բոլորի ցավը տանեմ: Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեր կողքին կանգնած: Թեպետ ուրիշ ձև չէր կարա լիներ, որովհետև ես եմ Հայաստանի ինքնըստինքյան վարչապետը, ու համապատասխան ես պետք է ներկայացնեմ երկիրը:
Ասեմ ձեզ, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին չի հետաքրքրում էս կռիվը: Մենք պետք ա գյուղացիներին էժան վարկեր տանք, տրակտորներ, տուկի թել և այլն: Դրանից հետո, կռիվը ինքնըստինքյան կլուծվի:
Աղջիկ ջան, անունդ ի՞նչ էր, մոդերատո՞ր, ուրեմն դու սուս ու տենց հարցեր կգնաս ազգուտակիդ կտաս: Ի՞նչ ես ավարտել, որ եկել ես ստեղ ու տենց հարցեր ես տալիս Ծառուկյանին:
Իլհամ ջան, ճիշտ ա, դու կլասիկ գործիչ ես, բայց Ծառուկյանին ամբողջ աշխարհն ա ճանաչում ու հարգում: Ինձ տենց հեշտ չի խեղճացնել, բան ունես ասելու, արի Առինջ, իրար հետ խոսանք: Ծառուկյանը էն մարդը չի, որ ինչ-որ միջնորդների կարիք զգա: Հեսա քեզ մի հատ ոսկուց Վերտու կնվիրեմ, երբ ինչ հարց ունես, զանգի լուծենք: Գիտես Բատկայի հետ էլ ինչ մոտիկ եմ, եթե ընտանեկան խնդիրներ ունենաս, զանգի, ես իրան երկու բառ կասեմ:
Ու մի բան էլ ասեմ, ամոթ ա, պատմությունից մի խոսա, որ գաս Երևան, քեզ մի շիշ «Տիգրան Մեծ» կոնյակ կնվիրեմ: Իմացի՝ էտ կոնյակը ավելի հին ա, քան Ադրբեջանը:
ՇնորհակալուՉՈՒՆ, ՇնորհակալուՉՈՒՆ»: